Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ծրագրում է կրկնապատկել Եվրոպային մատակարարվող գազի ծավալը. Ալիև


Ադրբեջանը ծրագրում է կրկնապատկել Եվրոպային մատակարարվող գազի ծավալը՝ հասցնելով այն տարեկան մինչ 32 մլրդ խորանարդ մետրի, այսօր Իտալիայում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Դրա համար, սակայն, անհրաժեշտ են նոր ներդրումներ ու ֆինանսական միջոցներ, մենք պատրաստ ենք դրան, սակայն անհրաժեշտ է, որ նաև մեր գործընկերները մասնակցեն», -ասել է Ադրբեջանի առաջնորդը միջազգային համաժողովի ժամանակ։

Եվրամիության ու Ադրբեջանի միջև՝ ամռանը կնքված գազային պայմանագրով Բաքուն պարտավորվել է առաջիկա հինգ տարիներին կրկնապատկել Եվրոպային մատակարարվող գազի ծավալը՝ հասցնելով այն տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ մետրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG