Մատչելիության հղումներ

Բուքինգհեմյան պալատը նորից վերլուծում է Չարլզ երրորդի հնարավոր մահվան դեպքում գործողությունների ծրագիրը. Daily Beast


Չարլզ երրորդը դուրս է գալիս Լոնդոնի հիվամնդանոցից, արխիվ, 29 հունվարի, 2024թ.
Չարլզ երրորդը դուրս է գալիս Լոնդոնի հիվամնդանոցից, արխիվ, 29 հունվարի, 2024թ.

Բրիտանական մամուլում հրապարակվել են հաղորդագրություններ, որոնց համաձայն, Բուքինգհեմյան պալատը կրկին ակտիվորեն մշակում է Չարլզ երրորդ թագավորի հնարավոր մահվան պարագայում գործելու ծրագիրը: Ամիսներ առաջ Չարզ երրորդի մոտ քաղցկեղ են ախտորոշել:

Բուքինգհեմյան պալատում այդ թեմայի վերարծարծման մասին է հայտնել, մասնավորապես, The Daily Beast պարբերականը, որն իր անանուն աղբյուրներին է հղում անում:

«Ծրագիրը հիմա ակտիվորեն թարմացվում է, սա միանգամայն սպասելի է, հաշվի առնելով, որ թագավորի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել», - պարբերականին փոխանցել է մի նախկին պալատական:

Մեկ այլ աղբյուր թերթին հայտնել է, որ «Չարլզի հուղարկավորության շուրջ լուրը սկսվել է Եղիսաբեթ երկրորդ թագուհու հուղարկավորության հաջորդ օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 20-ին»:

Զրուցակցի խոսքով, Չարլզ երրորդի հուղարկավորության գործողության ծածկագրված անունն է «Մենայի կամուրջ»: Մեծ Բրիտանիայում թագավորական ընտանիքի անդամների հուղարկավորությունները նախապես են ծրագրում և մանրամասն սցենար են մշակում, որ պարբերաբար թարմացնում են:

Հունվարի 26-ին 75-ամյա Չարլզ երրորդը ենթարկվել է ծրագրված վիրահատության շագանակագեղձի մեծացման պատճառով։ Դրա ընթացքում բժիշկները քաղցկեղ է հայտնաբերել, ինչի մասին Բուքինգհեմյան պալատը փետրվարին է հայտարարել:

Թագավորը հիմա բուժման կուրս է անցնում։ Նրա մոտ ախտորոշված քաղցկեղի տեսակի մասին տեղեկություն երբևէ չի հրապարակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG