Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ են


Վրաստան տանող ճանապարհին Կիրանցի հատվածում, որը արդեն մեկ շաբաթ փակ է, երեկոյան իրավիճակը լարվեց։

Բնակիչները կամուրջի հատվածում նկատեցին, որ դեպի Բերքաբեր և ըստ հրապարակված քարտեզի՝ ադրբեջանական կողմին անցնելիք հատվածից առանց պետհամարանիշի մեքենա է փորձում դուրս գալ։

Ճանապարհը փակած տեղացիները կասկածներ ունեն, որ նրանք քարտեզագիրներ են։ Մեքենայի մուտքն արգելափակել են՝ թույլ չեն տալիս դուրս գալ։ Որևէ պաշտոնական պարզաբանում դեռևս չկա։

Տեղում նաև ոստիկաններ են։ Նրանք փորձում են բացել ճանապարհը։

Լրատվամիջոցներին չեն թողնում մոտ գնալ արգելափակված մեքենային։

Այստեղ է նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա մարդկանց համոզում էր ազատել մեքենայի ճանապարհը։

XS
SM
MD
LG