Մատչելիության հղումներ

Նեթանյահուն ասել է, որ Գազայում պատերազմին այժմ վերջ տալը «Համաս»-ին իշխանության կպահի


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խստորեն մերժում է պատանդներին ազատ արձակելու դիմաց Գազայում պատերազմի դադարեցման «Համաս»-ի պահանջները։

Նա նշել է, որ դա ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված խմբավորմանը կպահի իշխանության և սպառնալիք կստեղծի Իսրայելի համար:

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը պատրաստ էր դադարեցնել մարտերը Գազայում՝ ապահովելու համար պատանդների ազատ արձակումը, որոնց թիվը, ենթադրաբար, ավելի քան 130 է:

«Թեև Իսրայելը ցույց է տվել իր պատրաստակամությունը, «Համաս»-ը դեռևս պահպանում է իր ծայրահեղ դիրքերը։ Իսրայելը չի կարող դա ընդունել», - նշել է նա։

Կահիրեում արմատական խմբավորման առաջնորդները հրադադարի բանակցությունների երկրորդ օրն են անցկացրել Եգիպտոսի և Կատարի միջնորդների հետ՝ առանց ակնհայտ առաջընթացի, քանի որ խումբը պնդել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է վերջ դնի պատերազմին Գազայի հատվածում, Reuters-ի հաղորդմամբ՝ ասել են պաղեստինցի պաշտոնյաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG