Մատչելիության հղումներ

Իսրայելի կառավարությունը փակել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը երկրում


Al Jazeera-ի գրասենյակը Դոհայում, Քաթար, արխիվ
Al Jazeera-ի գրասենյակը Դոհայում, Քաթար, արխիվ

Իսրայելի կառավարությունը որոշել է փակել Քաթարում գործող «Ալ Ջազիրա» (Al Jazeera) արաբական հեռուստաալիքը երկրում, ասված է Իսրայելի վարչապետի X -ում արված հայտարարության մեջ։

Նա նշել է, որ իր ղեկավարած կառավարությունը միաձայն որոշում է կայացրել՝ «Իսրայելում կփակվի սադրիչ «Ալ Ջազիրա» ալիքը»։

Իսրայելում և պաղեստինյան տարածքներում «Ալ Ջազիրա»-ի ղեկավարը Քաթարին պատկանող կայանի տեղական գործունեությունը փակելու մասին որոշումը «վտանգավոր» է անվանել, կայացված ոչ թե մասնագիտական մղումներով, այլ քաղաքական նկատառումներով:

Նա ասել է, որ «Ալ Ջազիրա»-ի իրավաբանական թիմը պատասխան է պատրաստել՝ որոշման դեմ դատական հնարավոր բողոքարկման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG