Պաշտպանության նախարարության զորամասի պահպանության տեղամասում մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է ռազմական գերատեսչությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։