Մատչելիության հղումներ

Երուսաղեմի «հայկական թաղամասում ամեն ինչ նորմալ է». պատրիարքության ներկայացուցիչ


Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչների այս պահի տվյալներով՝ երկրի վրա Իրանի հարձակումներից համայնքը կորուստներ չունի։

«Զոհեր ու վիրավորներ մեր համայնքը չունի», - փոխանցում է Թել Ավիվից արևելք գտնվող Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը ևս հայտնել է, որ «հայկական թաղամասում ամեն ինչ նորմալ է»:

Իսրայելի իշխանությունները մինչև այս պահը մեկ տուժածի մասին են հայտնել՝ 7 տարեկան աղջիկը ծանր վիրավորում է ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG