Մատչելիության հղումներ

«Թող Փաշինյանը տենա, որ իրա ասած դուխով ժղովուրդն ենք, երբեք չենք լքի գյուղը». բաղանիսցի կանայք հաց թխելով սահմանն են քննարկում


Բաղանիսում հաց թխելու օր է։ Փուռը թեժացրել ու համ գնդերը հերթով դասավորում են տաքացած քարին, համ էլ սահմանի հարցերը քննարկում։ Արդեն երկու ամիս առանց դրա Բաղանիսում օրը չի անցնում։

Կանայք այստեղ գյուղամեջ դուրս չեն գալիս։ Գյուղամեջն ու հրապարակային ելույթները տղամարդկանց են թողել, բայց իրենք էլ սպասում են՝ մեկը հանդիպի, խոսեն՝ սրտները հովանան։ Մի քանի մետր հեռու նոր սահման են գծում՝ իրենց համար անսովոր իրավիճակ է։ Խճճվել են տարբեր տեղերից իրենց հասնող պաշտոնական ու ոչ պաշտոնական լուրերի մեջ։ Անհանգստանում ու իրար սիրտ տալով կարմրած հացը փռից հանում են, ավելորդ ալյուրից մաքրում են ու շարում ստվերին՝ հովանա:

«Թող Փաշինյանը տենա, որ իրա ասած դուխով ժղովուրդն ենք, երբեք չենք լքի գյուղը», - ասում են բաղանիսցի կանայք:

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG