Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը վաղը երկօրյա այցով կմեկնի Կատար


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Ապրիլի 28-29-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում:

Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են Միրզոյանի հանդիպումները Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ, ԱԳ նախարարի հետ:

Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997 թվականին: 2019-ին Դոհայում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը, իսկ անցած տարի Կատարը որոշում է կայացրել ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում:

«Երկու երկրների միջև զարգանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում», - նշված է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG